Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ ԵԱ 5-րդ խաղափուլից հետո
Սպորտ
08:29 05/04/2025
Հայաստան

Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ ԵԱ 5-րդ խաղափուլից հետո

Ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ խաղափուլը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 3 միավոր:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ ԵԱ 5-րդ խաղափուլից հետո