Թրամփն ադրբեջանցիներ ու հայեր է արտաքսել Կոստա Ռիկա
Քաղաքական
14:54 05/04/2025
Աշխարհ

Թրամփն ադրբեջանցիներ ու հայեր է արտաքսել Կոստա Ռիկա

Մի խումբ ադրբեջանցիներ ԱՄՆ-ից արտաքսվել են կոստա Ռիկա՝ երկիրն անօրինական միգրանտներից մաքերելու արշավի շրջանակում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով իսպանալեզու լրատվամիջոցները, Կոստա Ռիկա է տեղափոխվել մոտ 200 միգրանտ, նրանց թվում ոչ միայն ադրբեջանցիներ են, այլև Հայաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Կոնգոյի, Նեպալի, Վիետնամի քաղաքացիներ։


Նշվում է, որ խմբի անդամ Չինաստանի 16 քաղաքացիներ դիմել են Կոստա Ռիկայի իշխանություններին՝ իրենք քաղաքական ապաստան տալու խնդրանքով։ Այժմ նրանց դիմումները դիտարկվում են։ Դիմումատուները որոշ ժամանակ իրավունք ունեն մնալ ու աշխատել Կոստա Ռիկայի տարածքում։

Արտաքսվածներից 84-ն արդեն մեկնել են իրենց երկրներ, 94-ը մնում են ապաստարաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն ադրբեջանցիներ ու հայեր է արտաքսել Կոստա Ռիկա