Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում. բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին
Հասարակություն
10:21 05/04/2025
Հայաստան

Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում. բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշվում է, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

«Պռոշյան և Քասախ գյուղերի մեծ թվով բնակիչներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը, պահանջելով, որպեսզի կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, որով հազարավոր բնակիչների դարձրել է անարդարության զոհ: 
 
Ըստ բնակիչների ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն:

Այդ չակերտավոր բարեփոխումը մի շարք խնդիրներ է ստեղծելու Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների համար: 

Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»,- գրում է shamshyan.com  կայքը:
 
Հաղորդվում է, որ գյուղացիների հետ այս պահին հանդիպում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Ակցիայի վայր են եկել նաև մի խումբ կարմիրբերետավորներ: news.am-ի հաղորդմամբ, ոստիկանապետը հաղորդել է, որ մինչև հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում. բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին