Ի՞նչ են գնել ավելի հաճախ հայաստանցիները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Հասարակություն
15:55 07/04/2025
Հայաստան

Ի՞նչ են գնել ավելի հաճախ հայաստանցիները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 7-ին, հայաստանցիներն Wildberries-ից ակտիվորեն գնում էին ժամանակակից թրենդներն արտացոլող նվերներ։

Սպառողների նախասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ այս տարի հատկապես սիրված են «Գեղեցկություն» անվանակարգի ապրանքները, ինչպես նաև «քաղցր և բուրավետ» նվերները:

«Կոսմետիկա» անվանակարգի ապրանքները շարունակում են մնալ ամենապահանջվածը սպառողների շրջանում: Այս տարի հատկապես առանձնանում են յուղերի (+480%) և մատիտների (+751%) վաճառքները։ Պահանջված են նաև մաշկի վերականգնումն ու խնամքն ապահովող ապրանքները. քսուքները (+165%) և տոնային կրեմները (+136%) շարունակում են ուրախացնել հաճախորդներին։

Սպասված և ցանկալի նվերներ են դարձել դեկորատիվ կոսմետիկայի հավաքածուների տեսքով անակնկալները (+781%), նախասիրությունների շարքում պահանջված են մնում նաև օծանելիքները (+166%) և շրթներկները (+482%)։

Սննդի կատեգորիայում աճում է հետաքրքրությունը «քաղցր» նվերների նկատմամբ։ Հատկապես աճել է քաղցրավենիքի (+615%) և սալիկ շոկոլադի (+668%) վաճառքը։ Պահանջված են նաև չրերը (+84%)։

Կենցաղային տեխնիկայի կատեգորիան անսպասելի աճ է ցուցաբերում. Գոլորշումիջոցով մաքրող սարքավորումների (+3381%) և ոճավորող արդուկների (+3%) վաճառքը ցույց է տալիս, որ գնորդներն ավելի ու ավելի են ընտրում տնային ապրանքներ, որոնք նպաստում են անձնական խնամքին և կյանքի ավելի լավ որակին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ են գնել ավելի հաճախ հայաստանցիները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ