Ես ափսոսում եմ, որ մայր եմ, մայրն իր զավակի տեղը կիմանար, ես չգիտեմ. Անհետ կորածի մայր
Իրավունք
16:05 07/04/2025
Հայաստան

Ես ափսոսում եմ, որ մայր եմ, մայրն իր զավակի տեղը կիմանար, ես չգիտեմ. Անհետ կորածի մայր

«Այսօր մայրության օրեն է, երբ ծնվեց իմ առաջնեկը, որին արդեն 5 տարի է ման եմ գալիս, բայց չեմ գտնում։ Ես ափսոսում եմ, որ մայր եմ, մայրն իր զավակի տեղը կիմանար, ես չգիտեմ։ Անգամ կենդանին կարողանում է իր ձագին պահել, ես չկարացի»,-Մայրության և գեղեցկության տոնին կառավարության շենքի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի մայրը՝ տիկին Ասյան։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ նա ասաց, թե ծնողներով  լուռ ակցիա են անում մեր ներքին ցավն են արտահակյտում, որն անասանելի է և ոչ մեկին չեն ցանկանա։

Տիկին Ասյան ասաց, որ արդեն 5 տարիէ չի ապրում, իր զավակին է տենչում, և կոչ արց թերթեն անհետ կորածների և որդիներ կործրած մայրերի 5 տարի առաջվա նկարները և տեսնեն, թե ինչքան երջանիկ են եղել, իսկ հիմա նրանք չունեն ոչ մի տոն։

«Միայն մեր տղաների ծննդյան օրն է տոն, էդ էլ ենք մենք լացով դիմավորում։ Դուք պատքերացնում եք, թե ինչ դժվար է, երբ քո տղայի ծննդյան օրն է, դու չգիտես ուր գնաս, որտեղ է քո երեխան։ Ինչ տոն, ինչ ծաղիկ, ծաղիկը իմ բալեն է, թող վերադարձնեն մեր տղաներին»,-ասաց մայրը։

Նա ասաց, որ այլևս տեղ չունեն դիմելու, բոլոր գերատեսչություններին դիմել են, իսկ մեղավորները պատասխան են տալու, եթե ոչ երկրային կյանքում, ապա երկնայինում հաստատ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder