Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփն ասել է, թե ԱՄՆ ֆոնդային շուկայի անկմանը միտումնավոր չի նպաստել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքը միտումնավոր չի առաջացրել ֆոնդային շուկաների անկում, սակայն պնդում է ԱՄՆ առևտրային դեֆիցիտը վերացնելու իր նպատակը։
Համաշխարհային ֆոնդային շուկաները անկումներ գրանցեցին այն բանից հետո, երբ Թրամփը անցած շաբաթ սահմանեց սպասվածից ավելի բարձր մաքսատուրքեր՝ Ուոլ Սթրիթում ջնջելով տրիլիոնները: Ուրբաթ օրը Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ին՝ ներմուծման 34 % մաքսատուրք սահմանելով ամերիկյան բոլոր ապրանքների համար։ Սա նշանավորեց համաշխարհային առևտրային պատերազմի սրացում:
«Ես չեմ ուզում տեսնել, որ ինչ-որ բան ընկնում է, բայց երբեմն պետք է դեղեր ընդունել՝ խնդիրները շտկելու համար», - euronews-ի փոխանցմամբ, հանգստյան օրերին Air Force One նավի վրա ասել է Թրամփը:
«Մենք պետք է լուծենք Չինաստանի հետ առևտրի դեֆիցիտը»,- շարունակեց նա՝հավելելով «Մենք Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ, տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում: Մինչև չլուծենք այս խնդիրը, ես գործարքի չեմ գնա»:
Թրամփը նաև ֆինանսական փոխհատուցումներ է պահանջել Եվրոպայից. «Մենք մեծ մաքսատուրքեր ենք դրել Եվրոպայի վրա: Նրանք գալիս են սեղանի շուրջ, ուզում են խոսել, բայց չենք խոսի, մինչև մեզ տարեկան մեծ գումար չվճարեն՝ ոչ միայն ներկայի, այլ անցյալի համար»: