Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
Քաղաքական
15:31 07/04/2025
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին

«Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի կոշտ պատասխանի»,-այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, նրանք անմիջապես կստանան համապարփակ պատասխան: Իսլամական հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա»,-ասել է դիվանագետը:

Ապրիլի 2-ին բրիտանական Daily Express թերթը, հղում անելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրներին, գրել էր, որ Իրանը «կվերանա մինչև սեպտեմբեր», եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային ծրագրի շուրջ գործարքին և չդադարեցնի միջուկային զենքի վրա աշխատելը։ Պարբերականը նշում է, որ մինչ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում ռմբակոծիչներ և լրացուցիչ ավիակիր աշխատանքային խումբ է տեղակայում, Իրանը «ավելի ու ավելի քիչ ժամանակ է ունենում միջուկային գործարքին համաձայնվելու համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder