Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի. Ավագանու անդամի ահազանգը
Հասարակություն
17:12 07/04/2025
Հայաստան

Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի. Ավագանու անդամի ահազանգը

Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը գտնվում է անմխիթար վիճակում։ Գետնանցում է այցելել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

«Գետնանցումը վերածել են հանրային զուգարանի։ Չեմ կարող հոտը նկարագրել։ Տիգրան Ավինյան, այս գետնանացումը գտնվում է քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր այն կողմ»,-նշում է ավագանու անդամը։

Նա նշում է, որ անցումով անցնելը նաև վտանգավոր է, քանի որ փլուզման վտանգ կա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder