Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Kia», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Hyundai»-ը կողաշրջվել և բռնկվել է:
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Բախման հետևանքով 3 ավտոմեքենաները, կարելի է ասել, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով էլ խցանում է առաջացել՝ մոտ 5 կմ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: