Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես ափսոսում եմ, որ մայր եմ, մայրն իր զավակի տեղը կիմանար, ես չգիտեմ. Անհետ կորածի մայր
«Այսօր մայրության օրեն է, երբ ծնվեց իմ առաջնեկը, որին արդեն 5 տարի է ման եմ գալիս, բայց չեմ գտնում։ Ես ափսոսում եմ, որ մայր եմ, մայրն իր զավակի տեղը կիմանար, ես չգիտեմ։ Անգամ կենդանին կարողանում է իր ձագին պահել, ես չկարացի»,-Մայրության և գեղեցկության տոնին կառավարության շենքի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի մայրը՝ տիկին Ասյան։
Ի պատասխան լրագրողի հարցին՝ նա ասաց, թե ծնողներով լուռ ակցիա են անում մեր ներքին ցավն են արտահակյտում, որն անասանելի է և ոչ մեկին չեն ցանկանա։
Տիկին Ասյան ասաց, որ արդեն 5 տարիէ չի ապրում, իր զավակին է տենչում, և կոչ արց թերթեն անհետ կորածների և որդիներ կործրած մայրերի 5 տարի առաջվա նկարները և տեսնեն, թե ինչքան երջանիկ են եղել, իսկ հիմա նրանք չունեն ոչ մի տոն։
«Միայն մեր տղաների ծննդյան օրն է տոն, էդ էլ ենք մենք լացով դիմավորում։ Դուք պատքերացնում եք, թե ինչ դժվար է, երբ քո տղայի ծննդյան օրն է, դու չգիտես ուր գնաս, որտեղ է քո երեխան։ Ինչ տոն, ինչ ծաղիկ, ծաղիկը իմ բալեն է, թող վերադարձնեն մեր տղաներին»,-ասաց մայրը։
Նա ասաց, որ այլևս տեղ չունեն դիմելու, բոլոր գերատեսչություններին դիմել են, իսկ մեղավորները պատասխան են տալու, եթե ոչ երկրային կյանքում, ապա երկնայինում հաստատ։