Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայանը՝ Բաքվի դատարանում
Քաղաքական
15:37 07/04/2025
Տարածաշրջան

Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայանը՝ Բաքվի դատարանում

Բաքվում շարունակվում է Արցախի Հանրապետության  ռազմաքաղաքական ղեկավարության՝  կեղծ գործերով հարուցված քրեական դատավարությունը: Այսօր ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Դ.Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։

«Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը՝ պատասխանելով մեղադրանքի հարցին։

Ըստ նրա, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։

«Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ասել է Բաբայանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայանը՝ Բաքվի դատարանում