Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Երևանում
Մշակույթ
09:21 08/04/2025
Աշխարհ

Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Երևանում

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Հայաստանում։ «Ինստագրամ»-ի իր էջում երգչուհին հրապարակել է ամառային ամիսներին կայանալիք համերգային տուրի մասին։

Ջենիֆեր Լոպեսը "Up all night" խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Երևանում օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ 

Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Ղազախստանում և այլ երկրներում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Երևանում