Նոր համաճարակն անխուսափելի է. ԱՀԿ ղեկավար
Աշխարհում
08:59 08/04/2025
Աշխարհ

Նոր համաճարակն անխուսափելի է. ԱՀԿ ղեկավար

Վաղ թե ուշ նոր համաճարակ կլինի, քանի որ դա անխուսափելի է։  Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա հիշեցրել է COVID-19 համաճարակը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 7 միլիոն մարդ։

«Բայց մենք իրական թիվը գնահատում ենք 20 միլիոն: Եվ բացի մարդկային կորուստներից, համաճարակի հետևանքով համաշխարհային տնտեսությունն ավելի քան 10 տրիլիոն դոլար կորուստ է ունեցել», - ՏԱՍՍ-ը մեջբերում է ԱՀԿ-ի ղեկավարի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ նոր համաճարակը «տեսական ռիսկ» չէ, այլ «համաճարակաբանական որոշակիություն», որին պետք է պատրաստ լինեն Երկրի բնակիչները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder