Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ը չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնում է մինչև 104 %
Միացյալ Նահանգները բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104 %, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Լրացուցիչ 104 % մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն կեսօրին, քանի որ Չինաստանը չի չեղարկել իր պատասխան միջոցները: Հավելյալ մաքսատուրքերը կսկսվեն վաղվանից՝ ապրիլի 9-ից»,- ասվում է հրատարակության մեջ:
Չինաստանի դեմ լրացուցիչ տուրքեր սահմանելու մասին տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Նա ասել է, որ Թրամփը համոզված է, որ Չինաստանը ցանկանում է մաքսային գործարք կնքել, բայց «չգիտի, թե ինչպես դա անել»: «Եթե Պեկինը կապ հաստատի համաձայնության հասնելու համար, ամերիկացի առաջնորդը աներևակայելի առատաձեռն կլինի»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա: