Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ական կանանց գունդը ամեն ինչ անում է, որ իշխող թիմը որոշում կայացնի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ-օրենքով` առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձևավորել։
Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաև ՔՊ-ական որոշ կանայք և հատկապես՝ Քրիստինե Պողոսյանը, որը, ասում են, չի մարսում Քոչարյանի՝ իրեն արված դիտողությունները՝ ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու և այլ հարցերի վերաբերյալ։ Պողոսյանը միայնակ չէ` ՔՊ-ական բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին և ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորվի, և անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաև այդ հիմքով՝ մանդատից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։