ՊՎԾ-ն ԲԿ-ում հայտնաբերում է արատավոր խնդիրները, դրա ֆոնին այդ տնօրենին մեդալ են տալիս. Անուշ Պողոսյան
Առողջություն
20:44 08/04/2025
Հայաստան

ՊՎԾ-ն ԲԿ-ում հայտնաբերում է արատավոր խնդիրները, դրա ֆոնին այդ տնօրենին մեդալ են տալիս. Անուշ Պողոսյան

Առողջապահության ոլորտը ղեկավարում է, ոչ ոլորտի մասնագետը, այլ մասնագիտությամբ իրավաբանը, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդու համար թերևս ամենակարևորի՝ առողջական խնդիրների լուծման գործընթացի վրա։ Առողջապահության ոլորտի կադրային, դեղորայքի անհասանելիության և այլ խնդիրների շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև.

•Վերջին երեք տարիներին չեմ կարող ասել, թե որ բարեփոխումն է, որ կատարվել է, բոլորը ձախողված են եղել, բայց ոչ մի համակարգող փոխնախարար չի պատժվել, դրա համար և արդյունքում նախարարի ղեկավարած համակարգը գտնվում է քաոսային իրավիճակում։

•Քաոսը ստեղծել են ու էս քաոսի ֆոնի վրա տարբեր տեղեր, տարբերև միջոցառումներ են կազմակերպում, կարմիր լենտեր են կտրում և ասում են, որ մեր մոտ ամեն ինչ լավ է։

•Ինչպես է ստացվում, որ պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերում է «նվիրատվությունների» արատավոր խնդիրները,  դնում է հստակ պարտավորություն վերացնել այն և վերադարձնել քաղաքացիներից վերցված ապօրինի գումարները, դրա ֆոնի վրա մենք այդ հիմնարկի տնօրենին տալիս ենք մեդալ, ասում ենք՝ ապրեք, որ դուք նման ձևով եք երկրին ծառայել։

•Նշանակում է, որ դուք բոլորդ մի թիմով ձախողել, եք իդեալական ծրագիրը, որի համար մեր պետությունը, բյուջեի մեր ֆինանսների հաշվին տրամադրել է միլիարդներ, և այս պահին դուք դրանից նեղվո՞ւմ եք։

 •Դրան զուգահեռ, հենց 18 տարին լրանում է, այս երեխաներին, ինչպես նաև դիաբետ ունեցող մյուս երեխաներին հենց հաշմանդամության խումբը չեն տալիս։ Ասում են՝ էդ երեխաները ֆունկցիոնալության առումով պրակտիկորեն առողջ են, իրենք ինսուլինը ստանում են և չեն տարբերվում իրենց հասակակից երեխաներից։

•Ազգային անվտանգային խնդիր է, պետք է մտածել այդ ամսին, որակյալ կադրերի արտահոսք կա։ Մի բժշկին մեկ ուղեգրի համար տալիս են 160-220 դրամ և հարց է առաջանում, թե 220 դրամով ինչ անի այդ նժիշկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder