Կիսում եմ ձեր մտահոգությունը, շատ ճիշտ կլինի՝ լուսաբանվի. Տիգրան Հակոբյանը՝ Հ1-ով Բաքվում հայ գերիների դատավարությանը չանդրադառնալու մասին
Հասարակություն
16:14 08/04/2025
Հայաստան

Կիսում եմ ձեր մտահոգությունը, շատ ճիշտ կլինի՝ լուսաբանվի. Տիգրան Հակոբյանը՝ Հ1-ով Բաքվում հայ գերիների դատավարությանը չանդրադառնալու մասին

«Ես գիտեմ այս խնդիրը, կիսում եմ ձեր մտահոգությունը»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որ Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադառնում Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների դատավարություններին։

Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուդրը. «Մենք իրավունք չունենք մտնել բովանդակության մեջ, խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք։ Մեր իրավունքը սահմանափակվում է  օրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չէ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է սա կամ այն ցույց տալ։ Օրենսդրական խախտում չէ։ Իհարկե, շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի։ Կիսում եմ ձեր մտահոգությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder