Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է արցախյան երկու կուսակցությունների հետ
Հասարակություն
12:06 08/04/2025
Հայաստան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է արցախյան երկու կուսակցությունների հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ է ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների հետ 
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։ 

Խորհուրդից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր և դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների շրջանակը: 

Քննարկումների մասնակիցները կարևորել են միասնականությունն ու համախմբումը՝ հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման հարցում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է արցախյան երկու կուսակցությունների հետ