Վիլեն Գաբրիելյանն այլևս պատգամավոր չէ
Քաղաքական
15:32 08/04/2025
Հայաստան

Վիլեն Գաբրիելյանն այլևս պատգամավոր չէ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին.

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»։

Հիշեցնենք, որ Վիլեն Գաբրիելյանը մարտի 30-ին Գյումրիում անսթափ վիճակում հայհոյել էր լրագրողներին։ Դրանից հետո հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիլեն Գաբրիելյանն այլևս պատգամավոր չէ