Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները
Սպորտ
08:37 08/04/2025
Հայաստան

Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ։

7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում:

անանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4 միավոր:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները