ԱՄՆ-ը չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնում է մինչև 104 %
Տնտեսություն
22:19 08/04/2025
Աշխարհ

ԱՄՆ-ը չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնում է մինչև 104 %

Միացյալ Նահանգները բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104 %, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Լրացուցիչ 104 % մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն կեսօրին, քանի որ Չինաստանը չի չեղարկել իր պատասխան միջոցները: Հավելյալ մաքսատուրքերը կսկսվեն վաղվանից՝ ապրիլի 9-ից»,- ասվում է հրատարակության մեջ:

Չինաստանի դեմ լրացուցիչ տուրքեր սահմանելու մասին տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Նա ասել է, որ Թրամփը համոզված է, որ Չինաստանը ցանկանում է մաքսային գործարք կնքել, բայց «չգիտի, թե ինչպես դա անել»: «Եթե ​​Պեկինը կապ հաստատի համաձայնության հասնելու համար, ամերիկացի առաջնորդը աներևակայելի առատաձեռն կլինի»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ը չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնում է մինչև 104 %