Ստամբուլի դատախազը մինչև 3 տարվա ազատազրկում է պահանջում 139 ցուցարարների համար
Քաղաքական
16:31 08/04/2025
Տարածաշրջան

Ստամբուլի դատախազը մինչև 3 տարվա ազատազրկում է պահանջում 139 ցուցարարների համար

Ստամբուլի գլխավոր դատախազությունը քաղաքում չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցելու գործով մեղադրական եզրակացություն է պատրաստել։ A haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեղադրող կողմը 139 մեղադրյալի համար պահանջում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Դատարան ներկայացված մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ մարտի 19-ից 23-ը Ստամբուլում արգելվել է ցանկացած զանգվածային ցույց: Չնայած դրան և ոստիկանների կողմից ցրվելու պահանջով ծանուցումներին, «ամբոխը համառորեն հրաժարվում է ցրվելուց և սկսել է անկարգություններ՝ հարձակվելով շրջափակման մեջ գտնվող ոստիկանների վրա»: Գործի նյութերում նշվում է, որ «չնայած իրավապահ մարմինների բազմիցս զգուշացումներին, ցուցարարները դիմադրություն են ցույց տվել, նրանց նկատմամբ կիրառվել են համաչափ միջոցներ, իսկ կասկածյալները բերման են ենթարկվել»։

Գործի նյութերը պարունակում են նաև տեսագրություններ և հաղորդումներ՝ ցուցարարներից մի քանիսի կողմից անօրինական գործողությունների վերաբերյալ ապացույցներով։ Դատախազությունը նշում է, որ «կասկածյալները գործել են միասին» և խնդրում է նրանց դատապարտել ազատազրկման՝ վեց ամսից երեք տարի ժամկետով՝ «Հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» հոդվածներով, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով, այդ թվում՝ «նախագահին վիրավորելը»։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում մարտի 19-ին բողոքի ցույցեր են սկսվել՝ կապված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության և այնուհետև կալանավորման հետ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամբուլի դատախազը մինչև 3 տարվա ազատազրկում է պահանջում 139 ցուցարարների համար