Աշոտյան. «Ռեալ»-ի ու «Բարսելոնայի»-ի ֆանատներն իրար էդքան չեն ատում, ինչքան ընդդիմադիր այս երկու ճամբարները
Քաղաքական
14:38 09/04/2025
Հայաստան

Աշոտյան. «Ռեալ»-ի ու «Բարսելոնայի»-ի ֆանատներն իրար էդքան չեն ատում, ինչքան ընդդիմադիր այս երկու ճամբարները

«Արտգործնախարարություն կոչվող հիմնարկի, ինչպես որակվել էր այդ դուքյանը ՀՀԿ Գործադիր Մարմնի հայտարարության մեջ, թելնելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող էրդողանալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողություն է կատարել»,-դատարանի դահլիճում անդրադառնալով ԱԳՆ վերջին հայտարարությանը՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

Նրա խոսքով, սա այն հարցն է, որ դրսում պետք է հնչեցնել, լսեցնել, որ Նիկոլն իր ԱԳՆ-ն չեն արտահայտում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կարծիքը։

 

«Շատ եմ կարևորում, որ ավելի կազմակերպված լինի ընդդիմությունը։ Էս ղըժբըժն չլիներ, հաստատ ավելի կազմակերպված կլիներ, այս պահին ՀՀԿ-ից բացի, այլ հայտարարություն չեմ տեսել։ Խնդրում եմ, Նիկոլի օրակարգը չկիսող քաղաքական ուժերին ինստիտուտցիոնալ հայտարարություններ անել, թարգմանել, դրանք հասանելի դարձնել դիվանագետներին, միջազգային հանրության այլ դերակատարներին»,-ասաց Աշոտյանը։

 

Նա նաև ներողություն խնդրեց հասարակության առողջ հատվածից, որին տհաճ է հետևել ընդդիմադիրների գզվռտոցին։

 

«Հավատացնում եմ իրենց, մեզ էլ է շատ տհաճ։ Բայց երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք։ Ես հասկանում եմ այդ մարդկանց զարմանքը, որ ասում են՝ Նիոլին թողած, իրար միս են ուտում։ Այդտեղ մի քիչ համահարթեցում կա, մեր միսն են ուզում ուտել, մենք չեք թողնում ընդամենը։ Հերի´ք է, բա՛վ է, էլ ոչ մեկին մեր մսից չի հասնելու»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը։

 

Աշոտյանը ցավով նշեց, խնդիրը միայն տարանջատում օպերացիայի մեջ չէր, այլ՝ պառակտում։

 

«Ոնց որ «Ռեալ»-ի ու «Բարսելոնայի»-ի ֆանատներն իրար էդքան չեն ատում, ինչքան ընդդիմադիր այս երկու ճամբարներինը՝ էն էլ մոռանալով, որ մենք խաղում ենք մի առաջնությունում, որտեղ առաջին հորիզոնականում թուրքական «Ֆեներբախչեն» է։ Ինչքան էլ էլ կլասիկոները պոպուլյար լինեն, չեն սվաղում այն փաստը, որ առաջին տեղում այս պահին թուրքական «Ֆեներբախչեն» է։ Մի՞թե պետք չէ ազգային հավաքականի մասին մտածել, թե՞ ակումբայինն է իրենց մաքսիմումը։ Մեր մաքսիմումը ակումբայինը չէ»,-ասաց Աշոտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշոտյան. «Ռեալ»-ի ու «Բարսելոնայի»-ի ֆանատներն իրար էդքան չեն ատում, ինչքան ընդդիմադիր այս երկու ճամբարները