Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ, ասել եմ՝ հրաժարական չեմ տալու և ինչու»,-ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Նա նշեց, որ հրաժարականի պահանջը, ՀԿ ղեկավարի հրաժարականը ինստիտոցիոնալ խնդիր է. «Շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ։ Հստակ ասեմ ձեզ՝ բացառությամբ երկու ակումբի, մեր մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում, բոլորը հասկանում են և զարգացման տեմպերը և խնդիրները և օբյեկտիվ խնդիրները։ Այդ իսկ պատճառով, նաև շփվելով մեր անդմաների հետ, ես այդ որոշումը կայացրել եմ, որի մասին արդեն հայտարարել եմ»։
Հիշեցնենք, որ դեռև 2024 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն էր տարածել՝ մասնավորապես նշելով. «Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։
Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»։