ՔՊ-ական Էմմա Պալյանը ոսկու խանութ է բացել Գյումրիում
Քաղաքական
12:42 09/04/2025
Հայաստան

ՔՊ-ական Էմմա Պալյանը ոսկու խանութ է բացել Գյումրիում

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը Գյումրիում ոսկու խանութ է բացել։ Անունն էլ շատ խորհրդանշական է՝ կյանքի ոսկե պահերն ապրող պատգամավորը խանութն անվանել է Golden Moment։

 

Ի դեպ, նախկիններին արագ հարստանալու համար մեղադրող իշխանության ներկայացուցիչը չի էլ թաքցնում բիզնեսի հետ իր կապը։ Խանութի հրապարակած լուսանկարներում նա կա, հարազատներն ու ընկերներն էլ իրեն հաջողություններ են մաղթում։

 

Էմմա Պալյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Նա ամուսնուն իրեն օգնական էր նշանակել ու հիմնավորել, որ իրեն աշխատանքի բերող ամուսինը հո դրսում չի՞ սպասելու։


Աղբյուրը`Panorama.am
Placeholder