Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանն ավելի մոտ է միջուկային զենք ստեղծելուն, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել․ Իրանի խորհրդարանի անդամ
Իրանն ավելի մոտ է միջուկային զենք ստեղծելուն, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել, և միակ բանը, որը խանգարում է Իսլամական Հանրապետությանը այն անել, Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան է (կրոնական հրամանը)։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) բաց նիստի ժամանակ ասել է խորհրդարանի անդամ Հոսեյն Էմամի-Ռադը:
«Մենք ավելի մոտ ենք միջուկային զենք ստեղծելուն, քան դուք կարող եք պատկերացնել, և միակ բանը, որ խանգարում է մեզ, մեր առաջնորդի կրոնական հրամանն է, որին մենք պարտավոր ենք հետևել», - մեջբերում է նրա խոսքերը Mehr գործակալությունը։