Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 9-14-ը «Հովեր» պետական կամերային երգչախումբ հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հաղորդմամբ, ապրիլի 10-ին Օլշտին քաղաքում տեղի կունենա «Հովեր»-ի մենահամերգը՝ ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկբաժին խմբերգային ծրագիր։ Ծրագրում՝ Կոմիտաս, Տ. Մանսուրյան, Է. Հովհաննիսյան, Ա. Ոսկանյան, Ե. Երկանյան, Ա. Ազիզյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Մ. Մյանտյույարվի։
Ապրիլի 12-ին Սբ․ Հակոբոսի կենտրոնական տաճարում Օլշտինի Վարմինսկո-Մազուրսկա պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ երգչախումբը կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը։ Դիրիժոր՝ Ալեքսանդր Իրադյան։
«Հովեր»-ը Լեհաստանում է Օլշտինի Վարմինսկո-Մազուրսկա պետական ֆիլհարմոնիայի և վերջինիս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հրավերով։