Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ակնկալում ենք, որ մինչև մայիս կհասնենք կոնկրետ պայմանավորվածությունների Կապանում ՌԴ հյուպատոսության բացման հարցում. Զախարովա
Ակնկալում ենք, որ մինչև մայիս կհասնենք կոնկրետ պայմանավորվածությունների Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ապրիլի 9-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի հարավի ռազմավարական կարևոր տարածաշրջանում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին», -ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետն ասել է, թե հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են արտերկրում Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկները, այդ քայլը կարող է այս տարածաշրջանի և Ռուսաստանի շրջանների միջև էական խթան հաղորդել առևտրի և ներդրումային, սոցիալական և կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը և փոխշահավետ կապերի հաստատմանը։
«Մեր երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը Սյունիքում գնալով կարևորվում է ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված այս հայկական տարածաշրջանին սահմանակից Իրանի կողմից Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի վերջին վավերացման հետ։ Ըստ այդմ, այս ասպեկտը նույնպես պետք է հաշվի առնել։
Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս դիվանագետների առաջադեմ խմբի օգտակար ջանքերը գլխավոր հյուպատոսության ստեղծման նպատակով պայմաններ ստեղծելու համար։ Նրանց բազմակողմանի գործունեությունն այս տարածաշրջանում արժանանում է բնակչության բարեհաճ վերաբերմունքին։ Առաջատար խմբի աշխատանքի և ընդհանուր առմամբ գլխավոր հյուպատոսության ստեղծման հարցը մանրամասն քննարկվել է կողմերի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից»,- նշել է Զախարովան, և հավելել.
«Եվ մենք ակնկալում ենք, որ մինչև մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել մեր հյուպատոսական գրասենյակի բացման ժամկետների վերաբերյալ»։