Մեգան Մարքլը պատմել է ծննդաբերությունից հետո իր սարսափելի վիճակի մասին
Առողջություն
11:50 09/04/2025
Աշխարհ

Մեգան Մարքլը պատմել է ծննդաբերությունից հետո իր սարսափելի վիճակի մասին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պամել է, որ երեխաներից մեկին ծննդաբերելուց հետո տառապել է, հազվագյուտ  հանդիպող առողջական սարսափելի վիճակ է ունեցել։ 

BBC-ի փոխանցմամբ, իր նոր փոդքասթի՝ Confessions of a Female Founder-ի առաջին դրվագում Մեգանն ասել է, որ ծննդաբերությունից հետո իր մոտ ախտորոշվել է հետծննդաբերական նախաէկլամպսիա:

Նա նշել է, որ ունեցել է մեծ վախ, և որոշել, որ պետք է դրանից գլուխ հանի միայնակ,   աշխարհը չպետք է իմանա, թե  ինչի միջով է ինքն անցնում:

Դքսհուհին չի մանրամասնել, առաջնեկի՞, թե՞ երկրորդի ծնվելուց հետո է ի հայտ եկել առողջական խնդիրը։

Նախաէկլամպսիան  հղիության 20-րդ շաբաթից հետո արյան ճնշման հանկարծակի բարձրացում է: Դա սովորաբար տեղի է ունենում հղիության վերջին եռամսյակում: Հազվագյուտ դեպքերում ախտանիշները կարող են սկսվել միայն ծննդաբերությունից հետո: Սա կոչվում է հետծննդյան պրեէկլամպսիա: Պրեէկլամպսիան ներառում է նաև ձեր որոշ օրգանների, օրինակ՝ լյարդի կամ երիկամի վնասման նշաններ: Նշանները կարող են ներառել սպիտակուցը մեզի մեջ և շատ բարձր արյան ճնշում: Պրեէկլամպսիան կարող է լուրջ կամ նույնիսկ կյանքին սպառնացող լինել ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար:

 «Դա այնքան սարսափելի էր։ Աշխարհը չգիտի, ինչ է կատարվում, իսկ դուք պետք է ցույց չտաք»,-ասել է Մեգանը իր այդ վիճակի մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder