Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրերս ականատես եղանք, թե ինչպես է ոստիկանության ծառայողը հարվածեց քաղաքացուն, որը նկարում էր պարեկները մեկ այլ քաղաքացու տանում, լրագրողի այս հարցրին ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց․
«Հարվածե՞լ, հարվածել չի եղել, դեպքով ծառայողական քննություն է ընթանում, թող ծառայողական քննությունը պարզի, ես բան չեմ կարող ասել այդ հարցի հետ կապված»։
Հարցին, թե ինչպես կգնահատեք պարեկների կողմից վարորդին բռնի ուժով մեքենայից բերման ենթարկելու միջադեպը, Հովհաննիսյանն ասաց․
«Իսկ ո՞նց եք գնահատում, երբ պետական արարողակարգով երկրի ղեկավար է անցնում, պարեկները ծառայողական պարտականությունն են կատարում, վարորդը ձայնայնին ազդանշան է տալիս»։
Ինչ վերաբերում է հարցին, թե վարորդը ձայնային ազդանշան է տվել, որովհետև շտապում էր հասնել տատիկի հուղարկավորությանը, ոստիկանապետն ասաց.
«Ողորմի իր տատիկին»։
Դիտարկմանը՝ փաստորեն բարեփոխված չէ ոստիկանությունը, ոստիկանապետը հակադարձում է․ «Բարեփոխված է»։