Ո՞վ է ասում, որ ես թրքաuեր եմ, չգիտեմ՝ դա ինչ է նշանակում, բացատրեք տերմինի իմաստը. ՀՖՖ նախագահ
Սպորտ
15:33 09/04/2025
Հայաստան

Ո՞վ է ասում, որ ես թրքաuեր եմ, չգիտեմ՝ դա ինչ է նշանակում, բացատրեք տերմինի իմաստը. ՀՖՖ նախագահ

«Հանրության որոշ շրջանակներում ընկալում կա, որ դուք թրքասեր եք, այս իշխանությունների քաղաքականության կրողն եք։ Ինչո՞ւ են ձեզ համար թրքասեր »։ Ասուլիսում լրագրողն այս հարցն ուղղեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

«Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ, մի հատ կասե՞ք»,- հարցրեց Արմեն Մելիքբեկյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ «հանրության մեջ նման ընկալում կա», ՀՖՖ նախագահն ասաց.  «Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում թրքասեր։ Ես չգիտեմ՝ դա ինչ է նշանակում։ Եթե դուք բացատրեք տերմինի իմաստը...

Ես միայն Հայաստանի քաղաքացի եմ, ես վստահ եմ, որ ես շատ սիրում եմ Հայաստանը, հայաստանցիներին ու իմ գործունեության ընթացքում դա շատ լավ երևում է, ՈւԵԱՖ-ում ու ՖԻՖԱ-ում դա շատ լավ գիտեն, որ ես ամեն կերպ պահում եմ Հայաստանի հայկական ֆուտբոլի շահերը, դա տեսնում են այնտեղ և ընդգծում են։

Ես Հայաստանի քաղաքացի եմ, աշխատում եմ Հայաստանի համար»։

Հարցին՝  ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ է արդեն, եթե Ադրբեջանը մի օր հայտ ներկայացնի որևէ խոշոր միջոցառում անցկացնել իր երկրում,   դեմ կքվեարկի՞, թե՞ կողմ, Մելիքբեկյանն ասաց. «Ես բացարձակ հիպոթետիկ հարցերին չեմ կարող պատասխանել։ Անկեղծ։

Ճիշտն ասած, ես հարցի տրամաբանությունը չեմ հասկանում»։

Ի դեպ, Արմեն Մելիքբեկյանը ասուլիսի ընթացքում ի պատասխան հարցերից մեկին ասաց, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարը շատ լավ հասկանում է  ֆուտբոլից, եղել է ՀՖՖ գործկոմի անդամ մեկ տարվա ընթացքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ է ասում, որ ես թրքաuեր եմ, չգիտեմ՝ դա ինչ է նշանակում, բացատրեք տերմինի իմաստը. ՀՖՖ նախագահ