Միրզոյանը Թուրքիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը․ ԱԳՆ
Քաղաքական
19:31 10/04/2025
Հայաստան

Միրզոյանը Թուրքիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտում է, որ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

«Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Քննարկումն ուղիղ կհեռարձակվի, հղումը կտրամադրենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder