«Հրապարակ». Արամ Հովհաննիսյանն «մանթրաժի» մեջ էր. Գաիշնիկն Իոանիսյանին ավելի էր կարևորել քան ոստիկանապետին
Օրվա մամուլ
08:39 10/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Արամ Հովհաննիսյանն «մանթրաժի» մեջ էր. Գաիշնիկն Իոանիսյանին ավելի էր կարևորել քան ոստիկանապետին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում այնքան են սարսափում սորոսականներից, որ նրանց չնեղացնելու համար պատրաստ են օրենք խախտել։ ԱԺ-ում երեկ հրավիրված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Դանիել Իոաննիսյանին արտահերթ ելույթի իրավունք պետք է տա, քանի որ նա կառավարությունում այլ միջոցառման է շտապում։ Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից ներողություն հայցեց՝ նրա հերթը խլելու համար, և ամբիոնի մոտ հրավիրեց Իոաննիսյանին, չնայած նա հիմնական զեկուցող չէր և, լսումների կանոնակարգով՝ զեկուցողներից հետո պետք է ելույթ ունենար։

 

Խաչատրյանի քայլը բուռն քննարկումներ բորբոքեց, հենց դահլիճում, լսումների մասնակիցներից ոմանք ռեպլիկներ արեցին, որ Իոաննիսյանը հիմնական զեկուցող չէր, ինչո՞ւ է նրան արտոնություն տրվում։ Իսկ Արամ Հովհաննիսյանն ուղղակի «մանթրաժի» մեջ էր, քանի որ իր նախկին գործընկերը` գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, Դանիել Իոաննիսյանին, փաստորեն, ավելի էր կարևորել, քան ոստիկանապետին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արամ Հովհաննիսյանն «մանթրաժի» մեջ էր. Գաիշնիկն Իոանիսյանին ավելի էր կարևորել քան ոստիկանապետին