ԿԸՀ նախագահ. Գյումրիում և Փարաքարում ընտրությունների ընթացքում նկատված թերությունները որոշ դեպքերում կունենան իրավական հետևանքներ
Քաղաքական
17:43 10/04/2025
Հայաստան

ԿԸՀ նախագահ. Գյումրիում և Փարաքարում ընտրությունների ընթացքում նկատված թերությունները որոշ դեպքերում կունենան իրավական հետևանքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է, որ մարտի 30-ին Գյումրիում, Փարաքարում կայացած ավագանիների ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դատական կարգով։

«Այո՛, ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, և հետևություններ կարվեն, որոշ դեպքերում այդ թերությունները կունենան նաև իրավական հետևանքներ, բայց փաստը այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ  աշխատանքի մասին»,-ասել է ԿԸՀ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder