Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
08:46 10/04/2025
Հայաստան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականներն ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։ 

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես են գալիս Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ). Եվրոպայի քառակի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը:

Ապրիլի 11-ից մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները՝  Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

facebook sharing button

messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button

skype sharing button

sharethis sharing button

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder