Կանցկացվել պահեստազորայինների հերթական վարժական հավաքները
Հասարակություն
14:16 10/04/2025
Հայաստան

Կանցկացվել պահեստազորայինների հերթական վարժական հավաքները

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Որոշմամբ նախատեսվում է 2025թ. ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են դրանց անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Վարժական հավաքների անցկացման գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն«-ասվում է հիմնավորման մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder