Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները
Սպորտ
08:36 10/04/2025
Հայաստան

Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:

9 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 6.5 միավոր և կիսում են 3-9-րդ հորիզոնականները:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունեն 5 միավոր:

Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները