Վերջերս ծանր դեպք ունեցանք, երբ երեխան մահացավ Հայաստանում ներերակային դեղ չլինելու պատճառով. Անուշ Պողոսյան
Առողջություն
16:01 10/04/2025
Հայաստան

Վերջերս ծանր դեպք ունեցանք, երբ երեխան մահացավ Հայաստանում ներերակային դեղ չլինելու պատճառով. Անուշ Պողոսյան

Հայաստանում դեղեր չլինելու պատճառով երեխաներ են մահանում, կառավարության վարած օպտիմալացման արդյունքում բնակիչների մի մասը որակյալ բուժսպասարկում է ստանում, իսկ մնացածը՝ ոչ։ Առողջապահության ոլորտում առակա խնդիրների շուրջ «Panorama-հարցազրույցների»  տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց  «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երրորդ մասը՝ ստորև։

▪Մի ձևով դեղը պե՞տք է հասնի հիվանդին։ Վերջերս մենք ունեցանք մի ծանր դեպք, երբ երեխան մահացավ Հայաստանում ներերակային «Իզոնիազիդ» չլինելու պատճառով։ Բնականաբար, եթե մի տեղ այդ չգրանցված դեղը լիներ, ծնողը պետք է գնտներ և գներ այդ դեղը։

▪Այստեղ մեղադրել այդ դեղ բերողներին, սխալ է, պետք է մեղադրել պետությանը, որը բնակչությանը չի ապահովում դեղերի համապատասխան քանակով։

 ▪Պետական մարմիններն ունեն իրենց արբանյակ ներկրողները։ ՀՀ-ում ավելի քան 160 դեղ ներկրող ընկերություն կա։ Երեք միլիոն բնակչության պարագայում, 3000 անուն դեղերի առկայության դեպքում այդ քանակությամբ ներկորղներ չպետք է լինեին։ Սա նշանակում է, որ գնում կատարաղներն ունեն իրենց արբանյակային կլինիկաները, հիվանդանոցները։

 ▪Եթե ուժայինների կողմից լավ ուսումնասիրություն կատարվի, ապա կպարզեն, որ ամեն բժշկական հիմնարկի տնօրեն իր սեփական ներկրող ընկերությունն ունի։ Ինքն իր հիմնարկի համար իր սեփական ներկրող ընկերությունից գնում է և՛ դեղորայք, և՛ բժշկական պարագաներ։

▪Օպտիմալացման վատ արդյունքները մենք կտեսնենք մի քանի տարի հետո, բայց ամենավատ օրինակը մարզային ողջ առողջապահական ԲԿ-ների ենթակայության փոփոխությունն էր՝ երբ մարզպետարանի ենթակայությունից դրանք հանվեցին և բերվեցին Առողջապահության նախարարության ենթակայության տակ։

▪Պետք է բնակչի բախտը բերի ինչ-որ տեղ ծնվելու համար։ Եթե բնակչի բախտը բերել է և նա ծնվելէ քաղաքային բնակավայրում՝ օրինակ Գավառ քաղաքում, ապա նա Առողջապահության նախարարության ենթակայության լավագույն բուժսպասարկումը կստանա, բայց եթե այդ բնակիչը ծնվել է օրինակ Սարուխան գյուղում, ապա նա պետք է ստիպված օգտվի մարզպետի ենթակայության տակ գտնվող  պոլիկլինիկայից։ Այն մարզպետների, որոնք, ըստ նախարարության, չեն կարողանում որակյալ բժշկական ծառայություն կազմակերպեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջերս ծանր դեպք ունեցանք, երբ երեխան մահացավ Հայաստանում ներերակային դեղ չլինելու պատճառով. Անուշ Պողոսյան