«Ժողովուրդ». Պուտինը մայիսի 9-ի շքերթից առաջ կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
Օրվա մամուլ
08:51 11/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Պուտինը մայիսի 9-ի շքերթից առաջ կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ռուսական շրջանակներից մեզ փոխանցված տեղեկության՝ պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ:

 

Ղազախստանը՝ Ալմա-Աթան՝ որպես ստորագրության վայր, պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի ձեռամբ Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, սակայն նա հրաժարվեց որևէ կերպ արձագանքել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Պուտինը մայիսի 9-ի շքերթից առաջ կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ