Անթալիայում հանդիպել են  Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը
Քաղաքական
15:34 11/04/2025
Հայաստան

Անթալիայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»։  X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ու հրապարակել Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպման լուսանկարները։


Սերդար Քըլըչն արձագանքել է Ռուբինյանի գրառմանը. «Մենք իսկապես շատ լավ և արդյունավետ հանդիպում ունեցանք այսօր Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի իմ գործընկերոջ հետ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Անթալիայում մեկնարկել է  Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու համար Թուրքիա են մեկնել տարբեր երկրների պաշտոնյաներ։

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անթալիայում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը