2023թ․ 2,0 %-ի փոխարեն 2024 թ.-ին բյուջեի դեֆիցիտը բարձրացել է մինչև 3,7%.  Ասիական զարգացման բանկ
Տնտեսություն
13:11 11/04/2025
Հայաստան

2023թ․ 2,0 %-ի փոխարեն 2024 թ.-ին բյուջեի դեֆիցիտը բարձրացել է մինչև 3,7%. Ասիական զարգացման բանկ

Արտերկրյա ակտիվների անկումը դանդաղեցրեց գումարային լայն մասայի աճը, որը 2023թ 17.4% -ից դարձավ 13.4 % 2024-ին։ Այդ մասին ասվում է  Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հրապարակած «Ասիական զարգացման հեռանկարներ 2025» զեկույցում։

«Միաձուլումներն ու ձեռքբերումները նվազեցրին դեպոզիտային ընկերությունների զուտ արտերկրյա ակտիվների 27.4%-ը, ինչը փոխհատուցվեց միայն նվազագույն 2.0%-ով կենտրոնական բանկի կողմից տնօրինվող զուտ օտարերկրյա ակտիվների աճով։

 Այնուամենայնիվ 2023թ տնտեսության վարկավորումը 18.4%-ից աճեց մինչև 26.4%, ինչն էլ արտահայտվեց փոխատվության աճով բոլոր ոլորտներում, որը սակայն մեծապես պայմանավորված էր սպառողական և հիփոթեկային փոխատվությունների շարունակական բարձրացման, ինչը որ բանկի ողջ կրեդիտի գրեթե կեսն էր կազմում։ Փոխանակման արժեքի կայունության և վարկավորման համեմատաբար կայուն միջին տոկոսադրույքով տեղի արժույթի վարկավորումը 2024թ․ աճեց 22.8%-ով, իսկ արտարժույթի վարկավորումն ընդամենը միայն 5.1%-ով, արտարժույթով վարկավորման մասնաբաժինը 2023թ․-ին 50.5%-ից կրճատելով մինչև Չգործող վարկի մասնաբաժինը ևս անկում ապրեց, 2023թ․ վերջին բոլոր վարկերի 2.4%-ից մեկ տարի հետո մինչև 1.2% անկում գրանցելով։

2023թ 2,0 %-ից մինչև 3,7% մեծացող դեֆիցիտի պայմաններում, 2024թ կառավարությունը էքսպանսիոն ֆիսկալ քաղաքականություն սկսեց վարել։ Ցածր ինֆլացիայի, հարկվող սպառման ավելի դանդաղ աճի, ներկրման և կորպորատիվ եկամուտների պատճառով, եկամուտների աճը 2023թ․ 14.3% ից դանդաղեց մինչև 9.3%։

2024թ սոցիալական ծախսերի ավելացման և պետական ներդրմամբ պայմանավորված, 2024թ-ին ՀՆԱ 16.0% -ից 29.2% աճ գրանցեց։ Սոցիալական նպաստների և թոշակների ծախսերը մինչև 44.5% հասան, ՀՆԱ 10.1%, ներառյալ աջակցության ցուցաբերումը էթնիկ հայերին, ովքեր Հայաստան գաղթեցին 2023թ սեպտեմբերին։ Քանի որ ճանապարհաշինարարության և սոցիալական ենթակառուցվածքների վրա շարունակաբար արվող ծախսերը մեծացրեցին ՀՆԱ կապիտալ ծախսերը 5.3% -ով, ի լրումն 2023թ․ 24.2% բարձրացման, 14.6%-ով կապիտալ ծախսերը ևս բարձրացան։ Ապրանքների և ծառայությունների գծով փաստացի ծախսերը նվազեցին, 43,1%-ով։ Պետական պարտքը 2023 թվականի վերջին ՀՆԱ-ի 50.7%-ից մեկ տարի անց նվազեց մինչև 50.3%, ինչը էապես ցածր է 60.0% պաշտոնապես սահմանածից»,-ասվում է զեկույցում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder