Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Սպորտ
18:58 11/04/2025
Հայաստան

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ։ Այս մասին գրում է Արմսպորտը։

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել է 14,683 միավոր։

Ավելի վաղ Հայաստանի հինգ պատվիրակներից չորսը՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը / երկուսն էլ ՝ նժույգթափեր /, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / ևս հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը և դուրս եկել եզրափակիչ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder