Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ են կարճել Գառնիում 200 բեքատու ծառեր կտրելու դեպքով հարուցված քրեական վարույթը
Անցած ամառ շատերին ցնցեց տեսանյութը, որտեղ մի մարդ ներկայացնում էր, թե ինչպես են մտել այգի ու կտրել 200 բերքատու ծառեր։
Տեսանյութոււմ քաղաքացին նույնիսկ մեղավորի անունն էր նշում։
Ի՞նչ իրավական ընթացք է ունեցել այս դեպքը. Panorama.am-ը հետաքրքրվեց Քննչական կոմիտեից․ Պարզվում է՝ դեպքից որաշ ժամանակ անց վարույթը կարճվել է։
«ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով»,-հայտնեցին կոմիտեից ՝ մանրամասնելով, որ ծառերը կտրել է տվյալ հողատարածը գնած մարդը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 264 հոդվածը վերաբերում է գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն.
Հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է.
« Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»։
Քրեական դատավարության 13 հոդվածը վերաբերում է Վարույթի կարճման հիմքերին. Հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.
«Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները»։