«Ժողովուրդ». Փաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը
Օրվա մամուլ
08:49 11/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքը։

Նոր մասնաշենքում շրջայցի ընթացքում Վարչապետի կողմից նախարարին ուղղված պետական պատվերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարար Անահիտ Ավանեսյանը բառացիորեն ասում է հետևյալը. «Մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների և սոցխմբերի ամբողջապես մեկ սեանսը՝ 64.000 դրամ, փոխհատուցում ենք, իսկ ովքեր չունեն նման կարգավիճակ, համավճար է: Կեսը տալիս է պետությունը, կեսը՝ պացիենտը»։

 

Թեև նախարար Ավանեսյանը, որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչև օրս՝ նոր մասնաշենքի և ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder