Siemens-ի մասնաճյուղի տնօրենը և նրա ընտանիքի 4 անդամը մահացել են Նյու Յորքում ուղղաթիռի կործանման պատճառով
Հասարակություն
09:55 11/04/2025
Աշխարհ

Siemens-ի մասնաճյուղի տնօրենը և նրա ընտանիքի 4 անդամը մահացել են Նյու Յորքում ուղղաթիռի կործանման պատճառով

Գերմանական Siemens կոնցեռնի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարը մահացել է Նյու Յորքի մերձակայքում ընտանիքի հետ ուղղաթիռով ընկնելու հետևանքով։ Այդ մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Ուղղաթիռն ընկել է Հադսոն գետը Ջերսի Սիթիի մոտ, որը գտնվում է Մանհեթենի դիմաց: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ժամը 15:17-ին:

«Իսպանական Siemens տեխնոլոգիական ընկերության ղեկավարը և նրա ընտանիքը հաստատվել են որպես Հադսոն գետում ուղղաթիռի չարաբաստիկ վթարի զոհեր:

Աղետի հետևանքով զոհվել են իսպանական Siemens-ի նախագահ և գործադիր տնօրեն Ագուստին Էսկոբարը, նրա կինը և նրանց երեք երեխաները»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ օդաչուի մարմինը դեռ չի ճանաչվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Siemens-ի մասնաճյուղի տնօրենը և նրա ընտանիքի 4 անդամը մահացել են Նյու Յորքում ուղղաթիռի կործանման պատճառով