Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում կայծակի հարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ, որոնց մեծ մասը ֆերմերներ և ֆերմերային աշխատողներ են: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է նահանգի ղեկավարի գրասենյակը։
Ամենաշատ զոհերը գրանցվել են Նալանդ շրջանում՝ 18 մահ։
Նահանգի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել նրանց մերձավոր հարազատներին 400,000 ռուփիի (մոտ 4,600 դոլար) փոխհատուցման մասին։
Տարածաշրջանում հայտարաված է վտանգի «նարնջագույն» մակարդակ, օդերևութաբանները նախազգուշացնում են մի շարք շրջաններում ամպրոպի և քամիների մինչև 50 կմ/ժ արագության մասին: