Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Կարեն Ասլանյանը և Մանվել Խաչատրյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվող Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) 7:2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանին։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63 կգ) նույնպես կիսաեզրափակչում են։
Մանվել Խաչատրյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականներն ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում։