Ինչո՞ւ է յոթ տարի կառավարությունը մնացել նույն դասարանում. Հարց ԿԳՄՍ նախարարին
Կրթություն, գիտություն
13:20 11/04/2025
Հայաստան

Ինչո՞ւ է յոթ տարի կառավարությունը մնացել նույն դասարանում. Հարց ԿԳՄՍ նախարարին

Ինչո՞ւ է յոթ տարի կառավարությունը մնացել նույն դասարանում։ News.am-ն այսօր հարցն ուղղել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանին։

Փաշինյանի հայտարարությունը Անդրեասյանը պատկերավոր հայտարարություն է որակում։

«Այն ուղղված է նրան, որ ցույց տա՝ իրականում յուրաքանչյոր ունենք անընդհատ սովորելու կարիք։ Դա ավելի քան ակնհայտ փաստ է, քանի որ այն խնդիրները, որ մենք ունենք, էն անորոշությունները, որ կան, ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունն ու գետիլիքը չի կարող բավարար համարվել, կարիք կա թարմացման»,-ասաց Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով որոշումների արտացոլումը շահառուների դեպքում։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե գյուղացու տգիտությունը գալիս է պաշտոնյաների տգիտությունից, Ժ. Անդրեասյանն ասաց՝ անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է յոթ տարի կառավարությունը մնացել նույն դասարանում. Հարց ԿԳՄՍ նախարարին