Մինչ պանելային քննարկումը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առանձին հանդիպում են ունեցել
Քաղաքական
13:26 12/04/2025
Տարածաշրջան

Մինչ պանելային քննարկումը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առանձին հանդիպում են ունեցել

Այսօր՝ ապրիլի 12-ին, Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։

 «Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։

Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մինչ պանելային քննարկումը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առանձին հանդիպում են ունեցել