Մոսկվան պատրաստակամ է նպաստել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. կայացել է Լավրով-Բայրամով հանդիպում
Քաղաքական
16:46 12/04/2025
Տարածաշրջան

Մոսկվան պատրաստակամ է նպաստել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. կայացել է Լավրով-Բայրամով հանդիպում

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում  կայացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդպումը։

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է 3+3 Տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաև «Կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացման կարևորությունը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շրջանակի իրականացման անհրաժեշտությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվան պատրաստակամ է նպաստել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. կայացել է Լավրով-Բայրամով հանդիպում